ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Հայաստանի հետ քննարկում են մերձեցման հեռանկարները - Mediamax.am

4227 դիտում

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Հայաստանի հետ քննարկում են մերձեցման հեռանկարները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենն ասել է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ցանկանում են ապահովել Հայաստանի մերձեցումը անդրատլանտյան դաշնակիցների հետ եւ մշակում են դա ապահովելու սխեման։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ, ամերիկացի դիվանագետը, մասնավորապես, ասել է.

 

«Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել մեր եւ Հայաստանի հետ՝ Հայաստանը մեր համայնքին ավելի մերձեցնելու նպատակով։ Ես դա քննարկել եմ մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետի հետ, եւ մենք պարզում ենք, թե դա ինչպես կարող է լինել»:

 

«Հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը՝ առաջարկը, որը ԵՄ-ն կարող է անել առեւտրային նախապատվությունների, տնտեսական համագործակցության եւ միասնական շուկա մուտք գործելու առումով, աներեւակայելի կարեւոր է: Մենք կարող ենք օգնել այդ հարցում»,- ասել է Օ՛Բրայենը։ Նա նշել է, որ դաշնակիցները «ճանապարհի կեսին են»։

 

Պետքարտուղարի օգնականը հավելել է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան նաեւ աշխատում են Հայաստանի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների վրա։

 

«Մենք դիտարկում ենք մեր ունեցած բոլոր գործիքները։ Ես չեմ պատրաստվում կանխատեսել պատժամիջոցների վերաբերյալ որոշումները, բայց դա, անշուշտ, մեր զինանոցի տարրերից մեկն է»,- նշել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին