Կրեմլում մեկնաբանել են ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայելու փաստը - Mediamax.am

2243 դիտում

Կրեմլում մեկնաբանել են ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայելու փաստը


Լուսանկարը` cnn.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Կրեմլն ափսոսում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին»:

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին

«Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետության ղեկավար կարող է սեփական միջոցառումներն ունենալ աշխատանքային գրաֆիկում եւ իր հանգամանքները: Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքներ փոխանակելու, «ժամացույցները ճշգրտելու համար»»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին