Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ նրա ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Ղարաբաղում:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է.
«Քննարկվել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման, տեղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցերը։ Քննարկվել են 2020-2022 թվականներին ձեռք վերված եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացման ուղիները՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Շոշափվել են նաեւ երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք թեմաներ»։
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Լավրովի հետ զրույցում Բայրամովը հաստատել է Բաքվի շահագրգռվածությունը՝ Երեւանի հետ խաղաղության գործընթացը առաջ մղելու հարցում։
«Բայրամովը հաստատել է Բաքվի հանձնառությունը՝ երկխոսելու երկրի Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերի հետ։ Բացի այդ, նա նշել է, որ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները կշարունակեն մի շարք միջոցառումներ՝ երկրի հայ բնակչության կարիքները բավարարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: