ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է Հայաստանի պահանջը - Mediamax.am

2146 դիտում

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է Հայաստանի պահանջը


Լուսանկարը` AP


Երեւան։ Մեդիամաքս։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ամբողջությամբ բավարարել է Հայաստանի կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կկիրառի Ադրբեջանի դեմ:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի եւ չնայած սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնության՝ ՄԻԵԴ-ը, բավարարելով ՀՀ կառավարության ներկայացրած պահանջը, Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց:

 

Մասնավորապես, ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) եւ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը»,- ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի հաղորդագրությունում:

 

ՄԻԵԴ-ը նաեւ որոշել է այս մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին