Հունգարիան արգելափակել է ԵՄ հայտարարությունը Արցախում իրավիճակի վերաբերյալ - Mediamax.am

3664 դիտում

Հունգարիան արգելափակել է ԵՄ հայտարարությունը Արցախում իրավիճակի վերաբերյալ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հունգարիան արգելափակել է Եվրամիության հայտարարությունը Արցախում իրավիճակի վերաբերյալ:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «եվրոպական դիվանագիտական աղբյուրները»։

 

Նշվում է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի «հակաադրբեջանական կողմնակալ հայտարարությունը» ի սկզբանե պետք է ԵՄ-ի բոլոր 27 երկրների համատեղ հայտարարությունը լիներ, սակայն չի ընդունվել՝ Հունգարիայի վետոյի պատճառով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին