Գերմանացի փորձագետն ասել է, որ Մոսկվան կարող է «պատժել» Փաշինյանին - Mediamax.am

4408 դիտում

Գերմանացի փորձագետն ասել է, որ Մոսկվան կարող է «պատժել» Փաշինյանին


Լուսանկարը` Heinrich-Böll-Stiftung South Caucasus


Երեւան։ Մեդիամաքս։ Գերմանիայի արտաքին գործերի խորհրդի (DGAP) Միջազգային կարգի եւ ժողովրդավարության ծրագրի ղեկավար Ստեֆան Մայսթերի կարծիքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «խաղադրույք է կատարում»՝ սրելով հարաբերությունները Մոսկվայի հետ:

Գերմանացի փորձագետի այս խոսքերը բերված են Spiegel ամսագրի «Ինչու Հայաստանը չի կարող ազատվել Մոսկվայից» հոդվածում:

 

«Նա մեզ ազդանշան է տալիս. «Ես պատրաստ եմ հեռու գնալ Մոսկվայից», - ասել է Մայսթերը: Սակայն, նկատել է նա, Արեւմուտքը պատրաստ չէ Հայաստանին շատ բան առաջարկել՝ առնվազն ռազմական օգնության ձեւով: Մայսթերն ասել է, որ Եվրոպական միությունը զարմանալի օպերատիվությամբ Հայաստան գործուղեց 100 հոգանոց քաղաքացիական անձնակազմ, սակայն ԵՄ անդամների մեջ կոնսենսուս չկա խաղաղապահ զորակազմ ուղարկելու վերաբերյալ:

 

«Ռուսաստանը որոշակի փուլում կպատժի Փաշինյանին, եթե նա իրական քայլեր ձեռնարկի վերջինիս վերահսկողությունից դուրս գալու համար», - ասել է փորձագետը՝ հիշեցնելով, որ Մոսկվան ոչ միայն ռազմական ազդեցություն ունի, այլեւ վերահսկում է Հայաստանի կարեւոր ենթակառուցվածքներն ու արդյունաբերական հզորությունները:

 

Ստեֆան Մայսթերն նաեւ ասել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ադրբեջանն ու Թուրքիան էլ ավելի կարեւոր են դարձել Ռուսաստանի համար, որին անհրաժեշտ են այլընտրանքային առեւտրային ուղիներ:

 

«Սա մի սցենար է, որում Հայաստանը հայտնվել է ավելի մեծ շահերի զոհի դերում», - նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին