Զախարովան «անընդունելի» է որակել Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը - Mediamax.am

3168 դիտում

Զախարովան «անընդունելի» է որակել Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «անընդունելի» է որակել Ադրբեջանի ԱԳՆ սեպտեմբերի 9-ի հայտարարությունը, որում «Ուկրաինայի առանձին տարածքներում» կայացած «ընտրությունները» որակվել են օրինական ուժ չունեցող։

«Մենք չենք կարող ընդունել նման գնահատականները։ Դրանք անընդունելի են եւ չեն համապատասխանում մեր երկրների հարաբերությունների դաշնակցային մակարդակին։ Մենք ակնկալում ենք, որ Բաքուն պետք է վերաբերվի Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության հարցերին նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում են մեր գործընկերները, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։

 

Կարծում եմ՝ մեր ադրբեջանցի ընկերները լավ գիտեն նոր շրջանների պատմությունը ոչ թե լրատվամիջոցներից, այլ մեր ընդհանուր անցյալից։ Նրանք հնարավորություն են ունեցել դիտարկել այս գործընթացը պատմական համատեքստում։ Մենք ելնում ենք նրանից, որ հենց այս ըմբռնումով պետք է ստեղծվի համապատասխան քաղաքական հիմքը մեկնաբանությունների համար»,- ասել է Զախարովան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին