Փաշինյանը զրուցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի եւ Իրանի նախագահի հետ - Mediamax.am

4118 դիտում

Փաշինյանը զրուցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի եւ Իրանի նախագահի հետ


Լուսանկարը` https://www.primeminister.am/


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Ավելի վաղ նա նման պատրաստակամություն էր հայտնել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի Հեռախոսազրույցներում:

 

«ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարն անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, որի ընթացքում եւս նշել է, որ պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Իլհամ Ալիեւի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին