Ալիեւը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին - Mediamax.am

3371 դիտում

Ալիեւը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր առաջին անգամ կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին՝ հյուրի կարգավիճակով։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Բաքվում ասել էր, որ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդի կարգավիճակը «ավելի շատ օգուտներ է խոստանում Ադրբեջանին կազմակերպության գործունեության մասին իրազեկվածության տեսանկյունից»:

 

2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը որպես հյուր մասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Իր ելույթում նա, մասնավորապես, ասել էր, որ «Բաքուն պատրաստ է շարունակել ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԵԱՏՄ-ի գործընկերները կարողանան օգտագործել Ադրբեջանի տարանցիկ ներուժը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին