Այսօր կարող է կայանալ Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպում - Mediamax.am

2752 դիտում

Այսօր կարող է կայանալ Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկու առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

«Նա երկու երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Դրանից հետո ակնկալում ենք Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Դմիտրի Պեսկովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին