Լուկաշենկոն կոչ է արել «պահպանել միասնությունը ՀԱՊԿ-ի շարքերում» - Mediamax.am

2286 դիտում

Լուկաշենկոն կոչ է արել «պահպանել միասնությունը ՀԱՊԿ-ի շարքերում»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր խոսել է «ՀԱՊԿ-ում միասնության կարեւոր դերի մասին՝ նրա անդամների ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու համար»։

Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը, ընդունելով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին, Լուկաշենկոն ասել է.

 

«Վստահ եմ, որ Բելառուսի նախագահության կարգախոսը՝ «Համերաշխություն եւ համագործակցություն՝ խաղաղության եւ անվտանգության համար» համապատասխանում է ՀԱՊԿ-ի բոլոր անդամների շահերին։

 

Այս առումով չի կարելի շրջանցել մեր շարքերի միասնության հարցը։ Բելառուսն իր նախագահության շրջանակներում նպատակ ունի անհրաժեշտ ջանքեր գործադրել ՀԱՊԿ երկրների համախմբվածության բարձրացման համար։ Հենց առկա հակասությունների վերացման մեջ ենք տեսնում կազմակերպության հզորացման, նրա պատասխանատվության ոլորտում անվտանգության եւ կայունության ապահովման հեռանկարը։ Թույլ մի տվեք խզում մեր պատմության այս կարեւորագույն պահին։ Աշխարհի հզորները փորձում են վերաբաշխել այն, եւ մենք նրանց ուշադրության կենտրոնում ենք։ Պետք է բռնվենք միմյանցից: Մեր պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու ուրիշ այլընտրանք չկա»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին