Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Ադրբեջանում վերջին օրերին ավելի է սրվել թե հայատյացության քարոզը, թե ուղղակի սպառնալիքները:
«Այս հռետորաբանությունն ու ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլեւ նոր խոչընդոտներ են ստեղծում:
Տեղի է ունենում բանակցային գործընթաց խաղաղության պայմանագրի շուրջ, մյուս կողմից տեսնում ենք Ադրբեջանի ավելի սրվող հռետորաբանությունը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը:
ԱԳ նախարարի խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են.
«Մենք համառորեն եւ անկեղծորեն շարունակելու ենք բանակցել՝ նպատակ ունենալով տարածաշրջանում հաստատել երկարատեւ եւ կայուն խաղաղություն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: