Բաքուն Երեւանին կոչ է արել «չչարաշահել ԵՄ առաքելությունը» - Mediamax.am

3653 դիտում

Բաքուն Երեւանին կոչ է արել «չչարաշահել ԵՄ առաքելությունը»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայկական կողմին «անհրաժեշտ է դադարեցնել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության չարաշահումը տարածաշրջանում լարվածությունը սրելու եւ իր ռազմական սադրանքները կոծկելու համար»։

«Անհրաժեշտ է, որ նշված առաքելության ներկայությունը Հայաստանում պատրվակ չդառնա Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարումից հրաժարվելու համար», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ու նախագահը դժգոհություն էին հայտնել Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայման կապակցությամբ։

 

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 15-ին ելույթ ունենալով Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, մասնավորապես, ասել էր.

 

«Հայաստանում գործում է Եվրամիության քաղաքացիական առաքելությունը։ Գերմանիան աջակցում է այդ առաքելությանը, որը ղեկավարում է մեր երկրի ներկայացուցիչը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին