Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը կհանդիպեն մարտի 20-ին - Mediamax.am

3679 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը կհանդիպեն մարտի 20-ին


Լուսանկարը` Photolure (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ դիվանագետը նշել է, որ կողմերը «մանրամասն կքննարկեն երկկողմ համագործակցությունը զարգացնելու հետագա քայլերը, ինչպես նաեւ ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, համագործակցությունն ամրապնդելու հարցը»։

 

«Նախատեսվում է մտքերի փոխանակում գլոբալ օրակարգի ակտուալ հարցերի շուրջ: Քննարկման առանցքում կլինեն տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ եւ, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը։»,- եզրափակել է խոսքը Մարիա Զախարովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին