Բաքուն բացառել է միջազգային մեխանիզմի ստեղծումը - Mediamax.am

1818 դիտում

Բաքուն բացառել է միջազգային մեխանիզմի ստեղծումը


Լուսանկարը` https://apa.az/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ «Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծումը չի կարող Հայաստանի կողմից որպես պայման սահմանվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։

«Նման պայման առաջադրելը Հայաստանի կողմից լիովին անընդունելի եւ վտանգավոր մոտեցում է»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական Report պարբերականին տված հարցազրույցում ասել է Հիքմեթ Հաջիեւը։

 

Նա բացառել է նման միջազգային մեխանիզմի ստեղծումը:

 

Հիքմեթ Հաջիեւի խոսքով՝ Բաքուն երբեք դրան չի համաձայնել, այս հաշվով «Երեւանի պնդումներն անտրամաբանական են եւ ուղղված են արհեստական լարվածություն ստեղծելուն»։

 

Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է՝ «Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն Ադրբեջանի ներքին խնդիրն է»։

 

«Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցերը չի քննարկելու երրորդ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի հետ»,- եզրափակել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին