Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակում Նյու Դելիում կայացած հանդիպմանը նրանք քննարկել են նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ էլեկտրաէներգիայի խափանման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հանդիպման ժամանակ անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման եւ սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցերի:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ երկու երկրի ԱԳ նախարարները հանդիպման ընթացքում նախանշել են բանակցությունների ուղղությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: