Երեւանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Բաքվից - Mediamax.am

2720 դիտում

Երեւանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Բաքվից


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից եւ աշխատում է տեքստի վրա։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

 

«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը:

 

Չնայած դրան՝ մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին եւ վերջերս Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ: Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին