Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձեւը - Mediamax.am

4098 դիտում

Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձեւը


Լուսանկարը` https://windeurope.org/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որում դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձեւը Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մեր բողոքն ենք հայտնում հունվարի 19-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված կողմնակալ եւ անարդար բանաձեւի դեմ եւ կտրականապես մերժում ենք ստերի եւ շինծու տեղեկատվության վրա հիմնված անհիմն մեղադրանքները»,- ասված է հայտարարության մեջ։

 

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ադրբեջանցի պատգամավորները հայտարարել են, որ բանաձեւի հեղինակներն «ընդունակ չեն հրաժարվել երկակի ստանդարտների քաղաքականությունից»։

 

«Ղարաբաղում բնակվող ավելի քան 20 հազար ազգությամբ հայ քաղաքացիների շրջափակման մասին խոսք լինել չի կարող։ Լաչինի միջանցքը բաց է ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի ներկայացուցիչների կողմից մարդասիրական բեռների փոխադրման, ինչպես նաեւ Ղարաբաղում բնակվող հայերի, այդ թվում՝ երեխաների եւ հիվանդների փոխադրման համար։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե իբր Ադրբեջանը խախտել է բնական գազի մատակարարումը Ղարաբաղի տարածք, ապա դրանք անհեթեթ ու անհիմն են։ Այս ամենը հստակ խոսում է այն մասին, որ Եվրախորհրդարանում որոշ խմբեր գործում են հայկական լոբբիի եւ հայամետ ուժերի ազդեցության ներքո»,- ասվում է հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին