Բայրամովն ասել է, որ պատրաստ է հանդիպել Միրզոյանին եւ Լավրովին - Mediamax.am

3074 դիտում

Բայրամովն ասել է, որ պատրաստ է հանդիպել Միրզոյանին եւ Լավրովին


Լուսանկարը` https://apa.az/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ:

«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ անցկացնել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հետաձգված եռակողմ հանդիպումը: Այժմ ամեն ինչ կախված է հակառակ կողմից»,- Ինտերֆաքս Ադրբեջանի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ջեյհուն Բայրամովը:

 

Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգի առաջմղումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը:

 

«Մեր բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին