Բաքվում պնդում են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները Երեւանի հետ - Mediamax.am

3499 դիտում

Բաքվում պնդում են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները Երեւանի հետ


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ «մենք Հայաստանից ակնկալում ենք ոչ թե սադրիչ հայտարարություններ, որոնք խաթարում են բանակցային գործընթացը, այլ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցելու համար հերթական հանդիպում անցկացնելու համաձայնություն»։

«Կրկնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ հիմնված խաղաղության գործընթացի հինգ հիմնարար սկզբունքների վրա, եւ, որպես այս պայմանագրի տեքստի նախաձեռնող՝ հնարավորինս արագ հաջորդ բանակցային հանդիպումը անցկացնելուն», - Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 18-ին ասել էր, որ Երեւանը մեկ ամիս սպասում է Բաքվի պատասխանին՝ իր առաջարկների վերաբերյալ:

 

«Խաղաղության պայմանագրի տեքստը Ադրբեջանը ներկայացրել է 2022 թվականի հոկտեմբերի 2-ին Ժնեւում, փաստաթղթի քննարկումները շարունակվել էին Վաշինգտոնում։ Չնայած 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում գործընթացը շարունակելու համար երրորդ հանդիպում անցկացնելու պայմանավորվածությանը, հայկական կողմը չմասնակցեց դրան, ինչը, ցավոք, խաթարեց բանակցային գործընթացը»,- ասել է Հաջիզադեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին