Լավրով. Հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ - Mediamax.am

2253 դիտում

Լավրով. Հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ


Լուսանկարը` rbk.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է:

«Մենք հիմա էլ պատրաստակամ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման: Թեեւ մենք դաշնակիցներ ենք, սակայն հայկական կողմը նախընտրում է Եվրամիության հետ պայմանավորվել, որպեսզի ԵՄ քաղաքացիական առաքելությունը երկարաժամկետ տեղակայվի: Պետք չէ մոռանալ, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանին, եւ ԵՄ առաքելությունը կարող է հակարդյունավետ լինել՝ առանց Բաքվի համաձայնության»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին