Ալեն Սիմոնյանը կոչ է արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել - Mediamax.am

1976 դիտում

Ալեն Սիմոնյանը կոչ է արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 30-ից ավելի երկրի խորհրդարանների ղեկավարներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին ուղղված նամակում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է:

«Այս շրջափակումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժը: Առնվազն 1 100 խաղաղ բնակիչ վերջին շաբաթների ընթացքում մնացել է արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իր տուն»,- ասված է նամակում:

 

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների եւ ապրանքների հասանելիության:

 

«Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետեւողական քաղաքականության վառ շարունակություն»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

 

Պաշտոնական նամակում ԱԺ նախագահը միջազգային գործընկերներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին