ՌԴ-ն պատրաստ է նպաստել Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման կայացմանը - Mediamax.am

1640 դիտում

ՌԴ-ն պատրաստ է նպաստել Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման կայացմանը


Լուսանկարը` Reuters


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նոր հանդիպումն իր տարածքում անցկացնելուն։

«Ռուսաստանն, իհարկե, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։

 

Խոսելով ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին, որը կարող է տեղի ունենալ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում, նա նշել է. «Նման նախատոնական հանդիպում անցկացնելու գաղափարներ կան։ Երբ բոլոր պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերվեն, համապատասխան հայտարարություն կանենք»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Դմիտրի Պեսկովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին