Բայրամով. Բաքուն Երեւանին է փոխանցել մեկնաբանությունների երրորդ փաթեթը - Mediamax.am

2739 դիտում

Բայրամով. Բաքուն Երեւանին է փոխանցել մեկնաբանությունների երրորդ փաթեթը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Մոսկվայում ասել է, որ Հայաստանի հետ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչեւ 2022 թվականի ավարտը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում՝ Բայրամովն ասել է.

 

«Ադրբեջանը հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնագրի նախագիծ էր պատրաստել եւ ներկայացրել հայկական կողմին։ Դրանից հետո կայացել էր բանակցությունների երկու փուլ։ Մեր մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն փոխանցվել է հայկական կողմին, եւ մենք կարծում ենք, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին