Լավրով. «Արեւմուտքը սեփականաշնորհում է պայմանավորվածությունները» - Mediamax.am

3456 դիտում

Լավրով. «Արեւմուտքը սեփականաշնորհում է պայմանավորվածությունները»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր ասել է, որ «Արեւմուտքը փորձում է սեփականաշնորհել Ռուսաստանի մասնակցությամբ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով այսօր կայացած մամուլի ասուլիսում Լավրովն ասել է.

 

«Այժմ եւ ֆրանսիացիները, եւ ամերիկացիները եւ ամբողջ Եվրամիությունը փորձում են փոխհատուցել իրենց կողմից թաղված Մինսկի խումբը՝ միջնորդական ծառայություններում ներքաշվելով։ Ընդ որում, փորձում են սեփականաշնորհել ռուսական մասնակցությամբ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները»։

 

Նա նշել է, որ, մասնավորապես, Բրյուսելում կազմակերպվել էր սահմանազատման հանձնաժողովի նիստ։

 

«Դե, հայերն էլ, ադրբեջանցիներն էլ բարեկիրթ մարդիկ են, այցելում են այնտեղ։ Բայց ինձ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր քննարկել սահմանազատման հարցը՝ չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզներ, որոնք առկա են միայն Ռուսաստանի Գլխավոր շտաբում»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին