Հայաստանը հակաիրանական բանաձեւի դեմ է քվեարկել - Mediamax.am

5611 դիտում

Հայաստանը հակաիրանական բանաձեւի դեմ է քվեարկել


Լուսանկարը` america.gov


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) Ժնեւում կայացած արտահերթ նիստում բանաձեւ է ընդունել Իրանում բողոքի ցույցերի ընթացքում մարդու իրավունքների խախտումները հետաքննող միջազգային առաքելություն ստեղծելու մասին։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ փաստաթուղթը հավանության է արժանացել ՄԻԽ-ում ընդգրկված 47 պատվիրակություններից 25-ի կողմից։

 

6 պետություն դեմ է քվեարկել, 16-ը՝ ձեռնպահ են մնացել։

 

Դեմ են քվեարկել Հայաստանը, Վենեսուելան, Չինաստանը, Կուբան, Պակիստանը եւ Էրիթրեան։

 

Ձեռնպահ քվեարկողների թվում են Ղազախստանը, Ուզբեկստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, ԱՄԷ-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին