Ալիեւ. «Երբ Փաշինյանը բան է ասում, պետք է հասկանա, որ մենք դա լսում ենք» - Mediamax.am

5232 դիտում

Ալիեւ. «Երբ Փաշինյանը բան է ասում, պետք է հասկանա, որ մենք դա լսում ենք»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնության հետ կապված հարցեր»։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը, այսօր Բաքվում ընդունելով Արեւելյան գործընկերության հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելին, Ալիեւն ասել է.

 

«Դա չի լինելու, եւ դա անհնար է: Մենք դրան չենք համաձայնի։ Ուստի Հայաստանի իշխանությունից շատ հստակ դիրքորոշում են ակնկալում։ Վերջերս ասացի, որ եթե իրենք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն ուզում։ Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, դա իրենց ընտրությունն է։ Մենք երեսուն տարի խաղաղություն չէինք ունեցել, եւ Հայաստանը չպետք է մոռանա, թե դա ինչով ավարտվեց»։

 

«Մենք առաջարկել ենք խաղաղություն եւ հիմք՝ 5 սկզբունքներից ։ Մենք ենք առաջարկել սահմանազատման հանձնաժողով ստեղծել։ Մենք ենք փորձել ամրագրել հարաբերությունների կարգավորման հիմքերը։ Հայաստանն այս գործընթացի սկզբնական փուլում շատ էր տատանվում։ Եվ հիմա նրանք խոսում են խաղաղության մասին, բայց մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում խաղաղություն նրանց ըմբռնմամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

«Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է հրաժարվի շատ վտանգավոր հռետորաբանությունից։ Հայ պաշտոնյաները վերջերս Ադրբեջանը համեմատել են ԴԱԻՇ-ի եւ Ալ-Ղաիդայի հետ: Իմ կարծիքով, դա շատ վտանգավոր հռետորաբանություն է: Երբ Փաշինյանը նման բաներ է ասում, նա պետք է հասկանա, որ մենք դա լսում ենք եւ պետք է մտածի, թե ինչպիսին կլինի մեր արձագանքը»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին