Մոսկվան «ուշադիր հետեւում է» բարեկամ երկրների քվեարկություններին - Mediamax.am

3143 դիտում

Մոսկվան «ուշադիր հետեւում է» բարեկամ երկրների քվեարկություններին


Լուսանկարը` japantimes.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է իր բարեկամ երկրների դիրքորոշումներին ՄԱԿ-ում քվեարկություններին ժամանակ։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Պեսկովն այս մասին ասել է՝ մեկնաբանելով այն, որ, մասնավորապես, Հայաստանը, Ղազախստանը եւ Սերբիան ձեռնպահ էին մնացել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ռուսաստանի կողմից Ուկրաինաին պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմի ստեղծմանը վերաբերող բանաձեւի քվեարկության ժամանակ։

 

Բանաձեւին կողմ էին քվեարկել 94 երկիր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 73։

 

Ինչպես ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, բանաձեւը նպատակ ունի օրինականացնել ռուսական ակտիվների առգրավումը, որոնք նախկինում սառեցվել էին արեւմտյան երկրների կողմից։

 

Փաստաթղթին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Զիմբաբվեն, Իրանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Մալին, Նիկարագուան, Սիրիան, Բահամյան կղզիների համագործակցությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Էրիթրեան եւ Եթովպիան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին