Փաշինյանն ու Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել - Mediamax.am

3148 դիտում

Փաշինյանն ու Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել


Լուսանկարը` arcpublishing.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Կառավարությունից հայտնել են, որ նրանք, մասնավորապես, քննարկել են նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ դրան հետեւած եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցեր:

 

Նշվում է, որ պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին