Մակրոնն ու Փաշինյանը կհանդիպեն այս շաբաթ - Mediamax.am

3558 դիտում

Մակրոնն ու Փաշինյանը կհանդիպեն այս շաբաթ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 19-ին Թունիսում՝ ֆրանկոֆոն երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։

Ինչպես հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը՝ այս մասին Մակրոնն ասել է նոյեմբերի 12-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում։

 

Մակրոնը հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու Ֆրանսիայի պատրաստակամությունը։

 

Հեռախոսազրույցի մասին Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ «Ալիեւն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անաչառ եւ հավասարակշռված մոտեցման կարեւորությունը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին