Ղարիբաշվիլի. Վրաստանը պատրաստ է աջակցել «խաղաղ նախաձեռնությանը» - Mediamax.am

3606 դիտում

Ղարիբաշվիլի. Վրաստանը պատրաստ է աջակցել «խաղաղ նախաձեռնությանը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ասել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության պահպանման համար առաջադրված «Հարեւանության խաղաղության նախաձեռնությունը» չի հակասում եւ չի փոխարինում համագործակցության որեւէ այլ ձեւաչափի։

Նովոստի-Գրուզիայի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Վրաստանում կայացած հանդիպումից հետո:

 

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում իրենք անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը։

 

«Ես ցանկանում եմ կրկնել, որ Վրաստանը, ես եւ մեր կառավարությունը հայտարարում ենք մեր լիակատար պատրաստակամությունը՝ շարունակելու եւ աջակցելու խաղաղության քաղաքականությանը, որը սկսել ենք միասին։ Ուզում եմ նաեւ նշել, որ խաղաղ հարեւանության հիշյալ նախաձեռնությունը չի հակասում եւ չի փոխարինում համագործակցության որեւէ այլ ձեւաչափի, հակառակը, օգնում է: Ես հավատում եմ, որ միասին մենք շատ կարեւոր գործեր կանենք»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին