Իրանի արտգործնախարարը կմասնակցի Կապանում հյուպատոսության բացմանը - Mediamax.am

4020 դիտում

Իրանի արտգործնախարարը կմասնակցի Կապանում հյուպատոսության բացմանը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

ԱԳՆ-ից հայտնել են, որ այսօր կկայանա Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը:

 

Նշվում է, որ այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:  

 

«Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին