Հայաստան կայցելի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը - Mediamax.am

2690 դիտում

Հայաստան կայցելի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 4-ից 5-ն աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին:

ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ այսօր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 

Այցի շրջանակում գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Առողջապահության նախարարները։

 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի նաեւ Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին