Լավրովն ու Բայրամովը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները - Mediamax.am

1739 դիտում

Լավրովն ու Բայրամովը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները


Լուսանկարը` day.az


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել։

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի վարչության հաղորդագրության մեջ ասվում է.

 

«Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր՝ շեշտը դնելով Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման վրա։

 

Նրանք քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ պայմանավորվածություն են ձեռք բերվել ակտիվացնել համապատասխան աշխատանքները։

 

Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի առանձին հարցեր»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին