Բելառուսի ԱԳ նախարարը Երեւանին առաջարկել է հույս չդնել «արտաքին մորաքույրների» վրա - Mediamax.am

2211 դիտում

Բելառուսի ԱԳ նախարարը Երեւանին առաջարկել է հույս չդնել «արտաքին մորաքույրների» վրա


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյն ասել է, որ արեւմտյան «բազեների» այցերը ՀԱՊԿ երկրներ ոչ թե նպաստում են հակամարտությունների կարգավորմանը, այլ ավելի են սրում դրանք։

Ինչպես հայտնում է ԲելՏԱ-ն՝ օնլայն մամուլի ասուլիսում Վլադիմիր Մակեյին հարցրել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Հայաստան այցի մասին։

 

«Իմ կարծիքով, իրենց խաղաղապահ ձեւացնող այդ «բազեների» այցերը ոչ մի լավ բանի չեն բերում։ Բավական է հիշել նրա այցը Թայվան, որից հետո իրավիճակը տարածաշրջանում կտրուկ սրվել էր։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ես խորապես համոզված եմ, որ մեզ պետք չէ հույս դնել դրսի որեւէ խաղաղապահի վրա։ Այն մարդիկ, ովքեր եկել էին, մասնավորապես, Երեւան, բացարձակապես շահագրգռված չեն, որ մեր կազմակերպությունն արդյունավետ գոյություն ունենա։ Ուստի նման այցելությունները կապված են ոչ թե այն կամ այն հակամարտությունների հանդարտեցման, այլ, ընդհակառակը, սրման հետ։ Արտաքին հորեղբայր-մորաքույրների վրա հույս դնելը դժվար թե նպատակահարմար է»,- ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին