Փաշինյանը բարձր է գնահատել Բլինքենի ջանքերը - Mediamax.am

3024 դիտում

Փաշինյանը բարձր է գնահատել Բլինքենի ջանքերը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Կառավարությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային եւ կարեւորել է ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները:

 

Փաշինյանը բարձր է գնահատել Բլինքենի անձնական ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ:

 

Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` աջակցելու

ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարեւորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ երկարատեւ կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար:

 

ԱՄՆ պետքարտուղարը կարեւորել է Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը եւ հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում եւս կշարունակվի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին