Պուտինը կոչ է արել «խստորեն հետեւել եռակողմ հայտարարություններին» - Mediamax.am

3513 դիտում

Պուտինը կոչ է արել «խստորեն հետեւել եռակողմ հայտարարություններին»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լրջորեն մտահոգում է Ռուսաստանին», եւ «Մոսկվան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը»։

«Ընդգծեմ, որ մեր բարեկամ պետությունների միջեւ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսեւորել, հաստատորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ խստորեն հետեւել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է Պուտինը՝ դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

 

«ՀԱՊԿ-ի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի սրման հետ կապված։ Առճակատման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համար առաջարկներ պատրաստել՝ հիմնվելով վիճակի ուսումնասիրության արդյունքների վրա»,- հավելել է Պուտինը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին