Պուտին. «Վերջին միջադեպը Ղարաբաղի հետ կապ չունի» - Mediamax.am

5431 դիտում

Պուտին. «Վերջին միջադեպը Ղարաբաղի հետ կապ չունի»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ունի բավարար տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար։

Ներկայացնում ենք Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսում Պուտինին տրված հարցը եւ նրա պատասխանը.

 

-Ձեր կարծիքով՝ այս պահին այլ երկրների կողմից փորձեր արվո՞ւմ են ինչ-որ կերպ ազդել Ղարաբաղում իրավիճակի վրա, քանի դեռ Մոսկվան զբաղված է Ուկրաինայում հատուկ գործողությամբ։ Եվ արդյո՞ք Ռուսաստանը հիմա բավարար ռեսուրսներ ունի որպեսզի շարունակի ներազդել գործընկերների վրա՝ խաղաղությունը պահպանելու համար:

 

- Ինչպես տեսնում եք, ունի։ Սահմանային վերջին միջադեպն Ղարաբաղի հետ ընդհանրապես կապ չունի: Դա բոլորովին այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Մենք իսկապես ցավում ենք դրա համար, զոհերի համար, բայց, առաջին հերթին հենց Ռուսաստանի ազդեցության շնորհիվ այդ հակամարտությունը հաջողվեց տեղայնացնել։ Հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի: Փառք Աստծո, ռեսուրսները դեռ բավականացնում են։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին