Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի եւ Մակրոնի հետ - Mediamax.am

3428 դիտում

Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի եւ Մակրոնի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Կառավարության տարածած հաղորդագրությունում ասվում է՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայում սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

 

ՀՀ վարչապետը եւ ՌԴ նախագահը քննարկել են նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:

 

Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին