Կայացել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմավարական երկխոսության հանդիպումը - Mediamax.am

3824 դիտում

Կայացել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմավարական երկխոսության հանդիպումը


Լուսանկարը` arcpublishing.com


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ռազմավարական երկխոսության շրջանակներում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։

Հանդիպումը նախագահում էին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը եւ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը։ Հանդիպմանը նաեւ մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը։

 

ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ ասվում է, որ «կողմերը վերահաստատել են իրենց սերտ համագործակցությունը՝ որպես գործընկերներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ եւ առարկայական երկխոսություն վարել ռազմավարական գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների եւ երկկողմ համագործակցության ոլորտների շուրջ»:

 

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը խաղաղությանն ու կայունությանը նպաստելուն եւ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջեւ պաշտպանական ամուր գործընկերության հետագա խորացմանն ու ամրապնդմանը։

 

«Պատվիրակությունները վերահաստատել են իրենց անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ քննարկել են ՆԱՏՕ-ի գործողությունների հետագա համակարգման ուղիները: Պատվիրակությունները քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, եւ ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման կարեւորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին