Այսօր երեկոյան Հայաստանի առաջարկությամբ կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեսակոնֆերանսի ձեւաչափով, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հանդիպումը կանցկացվի դռնփակ, սակայն նախատեսվում է, որ հանդիպման ավարտին նախագահող հայկական կողմը մշտական կոմիտեին կհանձնարարի տեղեկացնել լրագրողներին քննարկման բովանդակության եւ ընդունված որոշումների մասին, ասել է Ուշակովը։
«Մենք հիմա մշտական եւ սերտ կապի մեջ ենք Բաքվի եւ Երեւանի հետ՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական գծով։ Իհարկե, հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել գիշերը, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի զրույցը Սամարղանդում կարեւոր կլինի»,- ասել է Ուշակովը։
Երկու նախագահները կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 16-ը Սամարղանդում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: