ՌԴ ԱԳՆ. Փաշինյանը, Պուտինը եւ Ալիեւը հնարավոր է հանդիպեն օգոստոսի վերջին - Mediamax.am

4890 դիտում

ՌԴ ԱԳՆ. Փաշինյանը, Պուտինը եւ Ալիեւը հնարավոր է հանդիպեն օգոստոսի վերջին


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Մինչեւ օգոստոսի վերջ նախատեսվում են բարձր մակարդակի եռակողմ շփումներ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաեւը:

 

«Մինչեւ օգոստոսի վերջ նախատեսվում է բարձր մակարդակով եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ»,- ասել է նա։

 

Նեչաեւն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում գտնվում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում։

 

«Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մշտական կապի մեջ է հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ: Ինտենսիվ քաղաքական շփումների հետ մեկտեղ շարունակվում է ակտիվ աշխատանքը ՌԴ խաղաղապահների կողմից, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրավիճակը կայունացնելու համար: Եվ Բաքուն, եւ Երեւանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարեւոր դերը: Ռուսական կողմն անհիմն է համարում որոշ քննադատական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղապահ զորախմբի հասցեին»,- ասել է Իվան Նեչաեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին