Ռայիսին՝ Փաշինյանին. Իրանը կհակազդի սահմանները փոփոխելու ցանկացած փորձին - Mediamax.am

4698 դիտում

Ռայիսին՝ Փաշինյանին. Իրանը կհակազդի սահմանները փոփոխելու ցանկացած փորձին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Կառավարությունից հայտնել են, որ Փաշինյանը Ռայիսիին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։

 

«Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում եւ կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձին»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին