ՀՀ ԱԳՆ. Բաքուն պաշտոնապես ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը - Mediamax.am

5677 դիտում

ՀՀ ԱԳՆ. Բաքուն պաշտոնապես ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը


Լուսանկարը` ՀՀ արտաքին գործերի նախարարություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «ադրբեջանական կողմը պաշտոնապես եւ անթաքույց կերպով ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը, ինչի վառ ապացույցն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ արտաքին գործերի նախարարության հայտարարությունները, ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից արձանագրված խախտումները»:

Այս մասին Միրզոյանն ասել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

 

Նախարարը դեսպանների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրիչ եւ ագրեսիվ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին:

 

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային նախորդել էր Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության փոխանցման վերաբերյալ ՌԴ խաղաղապահ անձնակազմին ներկայացված նամակը, համաձայն որի ադրբեջանական կողմը նախատեսում է փոփոխել ներկայում գործող Լաչինի միջանցքով անցնող երթուղին, ինչը հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորված միակ միջազգային ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին