Ալիեւն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «մեռած է» - Mediamax.am

3982 դիտում

Ալիեւն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «մեռած է»


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու Հայաստանի եւ մի շարք երկրների փորձերը հակաարդյունավետ են եւ կործանարար Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի համար»։

«Մինսկի խմբին դերն էր լուծում գտնել այս հակամարտությանը, այլ կերպ ասած՝ վերջ դնել օկուպացիային։ Բայց դրա փոխարեն Մինսկի խումբը դարձավ գործիք նրանց ձեռքում, ովքեր ցանկանում էին, որ այս օկուպացիան անվերջ շարունակվի։

 

Ադրբեջանը ռազմաքաղաքական միջոցներով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ տվեցինք։ Սակայն Հայաստանը եւ մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել այն, բայց դա անհնար է, այն մեռած է»,- ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի կոնֆերանսի բացմանը։

 

Մեդիամաքս-ը նշում է, որ հունիսի 29-ին ԱՄՆ-ն հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահի նշանակման մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին