ԵԽ Գլխավոր քարտուղար. Պետք է վստահության եւ հաշտեցման հասնենք - Mediamax.am

4367 դիտում

ԵԽ Գլխավոր քարտուղար. Պետք է վստահության եւ հաշտեցման հասնենք


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցության ժամանակ ստանձնած պարտավորությունները, եւ այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի ԵԽ-ի եւ անդամ երկրների կողմից:

Միրզոյանն այս մասին ասել է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ համատեղ Երեւանում կայացած ասուլիսի ընթացքում:

 

 «Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության եւ բոլոր իրավունքների ապահովման ու ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը:

 

Արցախի ժողովուրդը նույն իրավունքն ունի, ինչ բոլորը, եւ հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց հիմնարար իրավունքներից»,- ասել է ԱԳ նախարարը:

 

Իր հերթին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հանդիպումները և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին վերաբերող հայտարարությունները:

 

«Մենք պետք է վստահության եւ հաշտեցման հասնենք: Եվ այս ուղղությամբ բոլոր նախաձեռնությունները ողջունելի են»,- ասել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին