Հայաստան կժամանի ԵԽ Գլխավոր քարտուղարը - Mediamax.am

2773 դիտում

Հայաստան կժամանի ԵԽ Գլխավոր քարտուղարը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հունիսի 16-ին երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 17-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի եւ ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը:

 

Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԺ նախագահի տեղակալի եւ արդարադատության նախարարի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին