Ալեն Սիմոնյանը Թեհրանում խոսել է «ադրբեջանա-թուրքական ագրեսիայի» մասին - Mediamax.am

2932 դիտում

Ալեն Սիմոնյանը Թեհրանում խոսել է «ադրբեջանա-թուրքական ագրեսիայի» մասին


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ «մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»:

ԱԺ-ից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպումից հետ կայացած ասուլիսում:

 

«Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Անդրադարձել եմ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիային եւ դրա հետեւանքներին: Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո, մասնավորապես, ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր արժեքների պահպանումը: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը», - ասել է Ալեն Սիմոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին