Միրզոյան. ՀԱՊԿ-ը քայլ առ քայլ դառնում է ավելի կարեւոր դերակատար - Mediamax.am

3935 դիտում

Միրզոյան. ՀԱՊԿ-ը քայլ առ քայլ դառնում է ավելի կարեւոր դերակատար


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «ՀԱՊԿ-ը քայլ առ քայլ դառնում է ավելի կարեւոր դերակատար մեր երկրների եւ ընդհանրապես Եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»:

«Մեր կազմակերպության առջեւ ի սկզբանե հեշտ խնդիր չէ դրված, քանի որ հավաքական անվտանգության յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր առանձնահատկությունները, իր տեղական կարիքներն ու պահանջները, իր առաջնահերթությունները», - ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում ասել է Արարատ Միրզոյանը։

 

Նրա խոսքով՝ դեռ շատ անելիքներ կան, բայց արդեն պարզ է, որ ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը՝ որպես անվտանգության դոնոր, աստիճանաբար կմեծանա եւ դուրս կգա եվրասիական տարածաշրջանի այն սահմաններից, որոնք ի սկզբանե ուրվագծել էին:

 

Հայաստանի արտգործնախարարը նաեւ հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում՝ Հայաստանում Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախօրեին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին