Լավրովը կայցելի Թուրքիա եւ Հայաստան - Mediamax.am

4352 դիտում

Լավրովը կայցելի Թուրքիա եւ Հայաստան


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի Թուրքիա եւ Հայաստան։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի թուրք պաշտոնակցին։

 

«Տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցերի, առաջին հերթին՝ Ուկրաինայի ներկա իրավիճակի, ինչպես նաեւ սիրիական, լիբիական, Լեռնային Ղարաբաղի կարգավորման եւ Բալկաններում, Աֆղանստանում եւ Կենտրոնական Ասիայի իրավիճակի շուրջ»,- նշել է նա։

 

Հունիսի 10-ին Սերգեյ Լավրովը Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որին շրջանակներում նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին